Ջոն Քերին ընդունել է, որ արևմտյան պատժամիջոցները դեռ բավական չեն Պուտինի դիրքորոշումը փոխելու համար

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ժնևում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները բացասական զգալի ազդեցություն են ունենում Ռուսաստանի տնտեսության վրա, սակայն դա դեռ բավական չէ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փոխի իր դիրքորոշումը.

«Սահմանափակումներն ազդում են Ռուսաստանի վրա, և մենք փորձում ենք օգտագործել դա: Այսպես, ռուբլին արժեզրկվել է 50 տոկոսով, կապիտալի արտահոսքը կազմել է 51 միլիարդ դոլար: Տնտեսական կանխատեսումների համաձայն՝ ռուսական տնտեսությունն այս տարի կհայտնվի ռեցեսիայի մեջ:

Անկասկած է, որ պատժամիջոցների արդյունքը շատ ուժեղ է, սակայն դա բավական չէ նրա համար, որ նախագահ Պուտինը հրաժարվի իր ռազմավարությունից»: Քերին հայտարարել է, որ եթե չիրագործվեն մինսկյան պայմանավորվածությունները, ապա Ռուսաստանի դեմ կարող են սահմանվել նոր պատժամիջոցներ, որոնք կազդեն առանց այդ էլ լուրջ խնդիրներ ունեցող Ռուսաստանի տնտեսության վրա:

Տեսանյութեր

Լրահոս