Բաժիններ՝

Դրամական փոխանցումների հոսքը կտրուկ նվազել է

Այս տարի հունվարին արտերկրից Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ծավալը կտրուկ՝ 45%-ով նվազել է և կազմել 54,195 հազար դոլար:

Ընդ որում՝ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով ԱՄՆ-ից մուտքերի հոսքն ավելացել է 23%-ով և կազմել 7,382 հազար դոլար, իսկ ՌԴ-ից ՀՀ եկող տրանսֆերտների ծավալը կրճատվել է ավելի քան կիսով չափ՝ 53%-ով՝ կազմելով 37,173 հազար դոլար:

Հաշվի առնելով, որ Ռուսաստանում խնդիրները շարունակվում են, ըստ ամենայնի, տրանսֆերտների ներհոսքն այս երկրից կշարունակի անկում ապրել: Իսկ քանի որ ՀՀ տնտեսությունը մեծ կախվածություն ունի տրանսֆերտներից, ապա մեր երկրում այս խնդրով պայմանավորված իրադրության վատթարացումն անխուսափելի է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս