Բաժիններ՝

Մեր ռազմավարական ռմբակոծիչները հետագայում կյուրացնեն մարտական պարեկության նոր շրջաններ. Շոյգու

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական ռազմավարական ռմբակոծիչներն ապագայում կյուրացնեն մարտական պարեկության նոր շրջաններ՝ հաշվի առնելով դաշնակիցների հետ համագործակցությունը: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:

Նա հիշեցրել է, որ ռուսական ինքնաթիռները մշտապես գտնվում են երկրի պաշտպանության առաջնագծում՝ պարեկություն իրականացնելով երկրի տարբեր շրջաններում. «Անհրաժեշտ է ընդգծել, որ նման թռիչքները կրում են կանոնավոր բնույթ, և մենք մտադիր չենք հրաժարվել տվյալ պրակտիկայից:

Հետագայում պլանավորում ենք յուրացնել մարտական պարեկության նոր շրջաններ՝ հաշվի առնելով աշխարհի այլ շրջաններում մեր դաշնակիցների հետ միջազգային համագործակցությունը»:

Շոյգուն հիշեցրել է, որ փետրվարին Ту-95МС ռազմավարական ռմբակոծիչներն առաջադրանքներ են իրականացրել Բարենցի ու Նորվեգական ծովերում, ինչպես նաև Ատլանտիկայի հյուսիս-արևելյան հատվածում: Նախարարն ընդգծել է, որ դրանք օդում իրականացրել են նաև լիցքավորման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031