![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիան թևակոխել է քրդական հարցի խաղաղ կարգավորման նոր փուլ. Դավութօղլու
![](https://168.am/wp-content/uploads/2015/03/1049052120.jpg)
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն շաբաթ հայտարարել է, թե Թուրքիան թևակոխել է քրդական հարցի խաղաղ կարգավորման նոր փուլ:
Դավութօղլուն այդ կերպ է մեկնաբանել Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանին կոչը, որում նա իր կողմնակիցներին կոչ է արել գումարել արտահերթ համագումար՝ պատմական ու ռազմավարական որոշում ընդունելու համար.
«Զենքի ու բռնության լեզվով խոսելը մոտեցել է իր ավարտին, դեպի ժողովրդավարական քաղաքականություն տանող ճանապարհը բաց է, խաղաղ կարգավորման գործընթացը թևակոխել է նոր փուլ»: Թուրքիայում լուրեր են շրջանառվում, թե Օջալանը կարող է ազատ արձակվել բանտից: