Բաժիններ՝

Ռուսաստանի քաղաքացիներին արգելվել է ներքին անձնագրերով Ուկրաինա մուտք գործելը

Lenta.ru-ի փոխանցմամբ` ռուսաստանցիներն այսուհետ չեն կարող Ուկրաինայի տարածք մուտք գործել ներքին անձնագրերով: Պետական սահմանը հատելու կարգը խստացնող կանոններն ուժի մեջ մտել են մարտի 1-ին:

Ռուսաստանի քաղաքացիները կարող են սահմանը հատել` իրենց հետ ունենալոց հետևյալ փաստաթղթերից մեկը. Ռուսաստանի քաղաքացու արտասահմանյան անձնագիր, դիվանագիտական անձնագիր, ծառայողական անձնագիր, նավաստու անձնագիր և այլն:

Այն ռուսաստանցիները, որոնք մինչև մարտի 1-ն արդեն իսկ մուտք են գործել Ուկրաինայի տարածք, կարող են երկիրը լքել նույն փաստաթղթերի հիման վրա, որոնցով նրանք հայտնվել են երկրում: Ներքին անձնագրերով Ուկրաինա ռուսաստանցիների մուտքն արգելելու առաջարկով հանդես է եկել Ուկրաինայի ԱԳՆ-ը:

Ուկրաինան նախորդ տարվա ամռանը խստացրել է Ռուսաստանի քաղաքացիների համար երկիր մուտք գործելը` կապված Դոնբասի ռազմական գործողության հետ: Մասնավորապես, սահմանափակվել էր 16-60 տարեկան տղամարդկանց կողմից սահմանը հատելը, ինչպես նաև Ուկրաինայում ռուսաստանցիների մնալու ժամկետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս