Դիմակներ մազերի համար

Ձմեռային եղանակը վատ է անդրադառնում ոչ միայն մաշկի, այլև մազերի վրա։ Եթե ձմեռային ցրտին գումարում ենք նաև սենյակային չոր օդը, քամին և ֆենի և մազերի հարդարման համար կիրառվող այլ ջերմային միջոցների կանոնավոր գործածումը, ապա պատկերն ամբողջական է դառնում։

Եվ եթե դուք չեք ցանկանում գարունը դիմավորել խունացած, կոտրատվող և ոչ գեղեցիկ ու փարթամ մազերով, ապա պետք է դրանք խնամել բնական բաղադրիչներից պատրաստված տնային դիմակներով։ Եվ այսպես՝

1. Ավոկադոյի հիմքով դիմակ

Բաղադրամասերը՝

Կարդացեք նաև

  • 1 ձվի դեղնուց
  • 1 հասած ավոկադո
  • 3 ճ/գ ձիթայուղ
  • 1 ճ/գ մեղր

 Պատրաստման եղանակը՝

mazer (2)Ավոկադոն պատառաքաղով տրորել, ձիթայուղը տաքացնել, բոլոր բաղադրիչները խառնել՝ մինչև համասեռ զանգված դառնալը։

Մազերը լվանալ, փաթաթել սրբիչով, որ մի քիչ չորանան։ Ապա քսել դիմակը՝ սկսելով ծայրերից և աստիճանաբար բարձրանալով մինչև մազերի արմատները։ Արմատներին դիմակը քսել պետք չէ։

Գլխին անցկացնել պոլիէթիլենե տոպրակ և չոր սրբիչով տրորել գլուխը։

Թողնել կես ժամ, որից հետո լվանալ տաք ջրով, առանց շամպունի։ Ցայել սառը ջրով։

Այս դիմակը մազերին կտա փայլ, կլավացնի մազերի կառուցվածքը։

Սա պարբերաբար օգտագործելու դեպքում մազերը կդառնան հարթ և չեն խճճվի։

2. Չոր մազերի համար յուղային դիմակ

Բաղադրամասերը՝

  • 2 ճ/գ ձիթայուղ
  • 5 ճ/գ կոկոսի բնական յուղ

Յուղերը խառնել և տաքացնել։ Դիմակը պետք է տաք լինի, բայց չվառի գլուխը։

Քսել չոր մազերին նրանց ողջ երկայնքով, փաթաթել պոլիէթիլենով և դնել տաք գլխարկ։ Դիմակը մազերին թողնել մոտ 2 ժամ, մինչև սառչելը։ Լվանալ շամպունով։ Այս դիմակը կսնուցի մազերը, դրանք փայլուն և փարթամ կդառնան։ Այն կարելի է քսել շաբաթը 1 անգամ։

3. Յուղոտ մազերը ցայում ենք խնձորի քացախով

Բաղադրամասերը՝

  • 2 ճ/գ խնձորի քացախ
  • Կես բաժակ երիցուկի թուրմ
  • 1 բաժակ տաք ջուր

mazer (3)Գլուխը շամպունով լավ լվանալուց հետո լավ քամել մազերը՝ ավելորդ ջրից ազատվելու համար։ Խառնել բոլոր բաղադրիչները և առատորեն լցնել գլխին։ Թողնել մի քանի րոպե և լվանալ կոնդիցիոներով ու տաք ջրով։

Եթե գլխամաշկը շատ է ճարպոտ, շաբաթը 1 անգամ կարող եք թրջել սրբիչի ծայրը քացախով և քսել մազարմատներին։

4. Կոնյակով դիմակ խունացած մազերի համար
Բաղադրամասերը՝

  • 1 ձվի դեղնուց
  • 3 ճ/գ կոնյակ
  • 2 ճ/գ թթվասեր

Մազերը շամպունով լվանալուց հետո փաթաթել սրբիչով, թողնել 10 րոպե, որպեսզի մի քիչ չորանան։ Դիմակի բաղադրիչները խառնել մինչև համասեռ զանգված դառնալը և քսել մազերի ամբողջ երկայնքով։ Ապա մազերին պոլիէթիլեն անցկացնել և դնել տաք գլխարկ։ Տաք ջրով լվանալ կես ժամ հետո, ապա ցայել սառը ջրով։ Այս դիմակը կթարմացնի մազերը և նրանց փայլ կհաղորդի։

5. Վարսակի ալյուրից դիմակ բարակ մազերի համար
Բաղադրամասերը՝

  • Կես բաժակ վարսակի ալյուր
  • E վիտամինի 2 պատիճ
  • 2-3 ճ/գ տաք ջուր

Ալյուրը և ջուրը խառնել այնքան, մինչև դառնա թթվասերի թանձրության խմոր, ավելացնել E վիտամինը։

Ստացված զանգվածը քսել մաքուր խոնավ մազերին, վերջինս փաթաթել պոլիէթիլենով և ծածկել չոր սրբիչով:

Թողնել մազերին մինչև դիմակի սառչելը, ապա լվանալ առատ ջրով։ Այս դիմակը սնուցում է մազերը՝ դրանք դարձնելով ավելի խիտ և փարթամ:

 Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

Տեսանյութեր

Լրահոս