Բաժիններ՝

Դիմակ դեմքի մաշկի համար

Շուտով գարունը կմտնի իր լիարժեք իրավունքների մեջ, ուստի անհրաժեշտ է մտածել նաև դեմքի մաշկի մասին:  Գարնանն առաջացող խնդիրները հայտնի են բոլորին՝ դեմքի մաշկի չորություն, ջրազրկված մաշկ, ակնեի առաջացում և այլն: Այս ամենի դեմ կարելի է պայքարել գարնանային դիմակներով, որոնք կթարմացնեն մաշկը և կսնուցեն վիտամիններով: Կան մի շարք մթերքներ, որոնք դիետոլոգները խորհուրդ են տալիս օգտագործել այս շրջանում:

Ձեզ ենք ներկայացնում մի դիմակ, որը համապատասխանում է յուրաքանչյուր տիպի մաշկին:

Բաղադրատոմսը

 

  • 1թ/գ ալոէի հյութ
  • 1թ/գ ձվի դեղնուց
  • 1ճ/գ թթվասեր

 

Բոլոր բաղադրամասերը խառնեք իրար, դրեք դեմքին, սպասեք՝ մինչև չորանա, 20 րոպե անց մաքրեք դիմակը թաք ջրով: Այսպիսի դիմակը հարթեցնում է մաշկը, լավացնում գույնը:

 

Զգայուն մաշկի համար արդյունավետ է նաև հետևյալ դիմակը:

Մանրացրեք 50գ թարմ կաղամբը, 3թ/գ կաթնաշոռը տրորեք 1թ/գ կիտրոնի հյութով, ավելացրեք 1թ/գ մեղր: Խառնեք այն, քսեք դեմքին: 15 րոպե հետո լվացեք այն:

Գիշերային դիմակ

 

Քերեք խնձորը, վրան կաթ լցրեք և եփեք՝ մինչև փափկելը: Երբ խյուսը պատրաստ լինի, տեղավորեք տարայի մեջ և խառնեք մինչև պնդանալը: Այն քսեք դեմքին, 15 րոպե անց մաքրեք տաք ջրով, որի մեջ կարող եք ավելացնել մի փոքր մրգային հյութ:

Բանջարեղենային դիմակ

 

Այս դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է 2 ճ/գ կաղամբի հյութին խառնել ձվի սպիտակուց և 1 թ/գ ալյուր: Սկզբում դեմքն ախտահանեք մաքրող հեղուկով, այնուհետև քսեք դիմակը: 30 րոպե անց մաքրեք այն տաք ջրով:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս