Դեմքի բշտիկների հետքերից ազատվելու 6 միջոց

Հասունացման տարիքում թե՛ տղաները, թե՛ աղջիկները բախվում են այնպիսի խնդիրների, ինչպիսիք են ակնեն և բշտիկները: Դրանք հայտնվում են ոչ միայն դեմքի, այլև՝ մարմնի վրա: Իհարկե, ժամանակի հետ ամեն ինչ անցնում է, սակայն հետքերը մնում են: Որպես կանոն՝ դրանք մնում են փոսիկների կամ սպիների տեսքով: Դրանցից շատ հեշտ կարելի է ազատվել  բնական միջոցներով:

1. Կիտրոնի հյութ. բշտիկների թողած հետքերից ազատվելու արդյունավետ միջոց է կիտրոնի հյութը, եթե, իհարկե, այն օգտագործեք կանոնավոր կերպով: Պետք է ամեն օր մաքրել դեմքը կիտրոնի հյութով: Այն ոչ միայն պայքարում է սպիների դեմ, այլև՝ մաքրում է մաշկը:

2. Լոլիկի հյութ. ևս մեկ արդյունավետ միջոց է լոլիկի թարմ հյութը: Հյութը պետք է քսել բշտիկների թողած հետքերի վրա: Լոլիկի հյութի հիմնական  օգտակար հատկանիշն այն է, որ այն նպաստում է մաշկի բջիջների արագ վերականգնմանը:

varung3. Վարունգի հյութ. այն  ունի թարմացնող, սպիտակեցնող, մաքրող հատկանիշներ: Դրա համար անհրաժեշտ է վարունգն անցկացնել քերիչով, զանգվածը քսել դեմքին և թողնել 15 րոպե, որից հետո տաք ջրով լվանալ դեմքը: Այն ոչ միայն կազատի ձեզ փոսիկներից, այլև՝ կվերացնի հետքերը:

Կարդացեք նաև

4. Բանանի միջուկ և նշի յուղ. բանանից խյուս պատրաստեք և քսեք դեմքին, 10 րոպե անց տաք ջրով լվացեք դեմքը: Նշի յուղը նույնպես շատ լավ պայքարում է այսպիսի խնդիրների դեմ: Դրա համար ձեզանից կպահանջվի միայն դեմքը մերսել նշի յուղով:

qacax5. Խնձորի քացախ. սա նույնպես ակտիվ պայքարում է բշտիկների և ակնեի դեմ: Սպիների և փոսիկների հետքերը վերացնելու համար պետք է 1ճ/գ քացախը խառնել 3ճ/գ ջրի հետ և լցնել սառույցի ամանի մեջ: Առավոտյան և երեկոյան սառույցով մաքրեք դեմքը:

6. Մաղադանոս. բավականին արդյունավետ միջոց է բշտիկների և ակնեի դեմ պայքարում: Պատրաստման համար մեկ փունջ մաղադանոսը մանրացրեք և վրան եռացրած ջուր լցրեք, թողեք թրմվի 30 րոպե, այնուհետև լցրեք սառույցի ամանների մեջ: Ամեն օր սառույցի մեկ կտորով մաքրեք դեմքը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս