Բաժիններ՝

Հավերժ երիտասարդության 20 գաղտնիքները

Հակատարիքային բժշկության բնագավառի շատ հետազոտողներ պարզել են, որ երիտասարդությունը պահպանելու գործում հաջողության հասնելու հնարավորության 60%-ը կախված է ոչ թե գեներից կամ ֆինանսական հնարավորություններից, այլ ձեր կենսակերպից։

Այլ կերպ ասած՝ շատ կարևոր է՝ ինչպես եք դուք քնում, ինչ եք ուտում կամ ինչով եք հետաքրքրված։ Եվ այսպես՝ եկեք պարզենք, թե ինչպիսի պարզ և մատչելի կանոններ կարող են մեզ օգնել պահպանել առույգությունը։

1. Թողեք ծխելը- Թեման ծամծմված է, սակայն հենց ծխելը կարող է ձեր դեմքը թարմ խնձորից վերածել ջեռոցում եփվածի։ Ծխախոտն է պատասխանատուն դեմքի կնճիռների 85%-ի և կյանքը 15 տարով կրճատելու համար։

2. Տղամարդիկ, ամուսնացեք- Ավելի ճիշտ՝ համաձայնեք։ Հետազոտությունները պարզել են, որ ամուսնացած տղամարդիկ ամուրիներից 3 տարով ավելի երկար են ապրում։

Կարդացեք նաև

3. Պոմիդոր կերեք- Պոմիդորը, պարզվում է, ամենաերիտասարդացնող մթերքն է։ Օրական 1-2 պոմիդորը 30%-ով նվազեցնում է սրտանոթային համակարգի հիվանդություններով հիվանդանալու ռիսկը։

Բացի ղրանից, պոմիդորի մեջ առկա լիկոպինը պաշտպանում է ֆոտոծերացումից՝ արևի ճառագայթների ներգործությամբ ժամանակից շուտ կնճիռների առաջացումից։

4. Սեքսով զբաղվեք ցանկացած տարիքում- Այս հաճելի գործողությունը միավորում է օգտակարն ու հաճելին. իջեցնում է արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը և ջրիկացնում այն՝ դրանով իսկ կանխելով սրտանոթային հիվանդությունները։

Դրան գումարած՝ արտադրվում են, այսպես կոչված, «երջանկության հորմոնները»։ Սիրով զբաղվեք հատկապես առավոտյան, քանի որ այդպես դուք կկորցնեք դեռևս գիշերվանից կուտակած կալորիաները։

5. Արյուն հանձնեք- Զարմանալի է, բայց փաստ է, որ տղամարդ դոնորները 17 անգամ քիչ են տառապում սրտի տագնապից։

6. Առաջ տար քո գիծը- Այլ կերպ ասած՝ մի հարմարվեք հասարակական կարծիքին, եթե այն ձեր սրտով չէ։ Փոխել սովորությունները հանուն քեզ շրջապատող մարդկանց` կյանքը կարճացնող չափազանց մեծ սթրես է։

7. Արմատապտուղներ կերեք- Սրանք գետնից վերև աճող պտուղներից տարբերվում են նրանով, որ ժամանակի ընթացքում նրանց մեջ եղած վիտամինները ոչ թե անհետանում, այլ կուտակվում են։ Այսպես՝ գազարը կապահովի սուր տեսողություն, պաստեռնակը կնվազեցնի օստեոխոնդրոզի ռիսկը, իսկ տոպինամբուրը կկանխի շաքարախտը։

8. Գնացեք ձեր ծնողներին տեսության-  Էքսպերտները փաստում են, որ երբ մարդը գտնվում է իր մոր կողքին, նրա բարձր արյան ճնշումը կարգավորվում է։

9. Սովորեք դասական երաժշտություն լսել- Հետազոտությունները վստահեցնում են, որ Բեթհովենի երաժշտությունը կարգավորում է սրտի ռիթմը, իջեցնում է արյան ճնշումը և թուլացնում է մկանների լարվածությունը, իսկ Մոցարտի երաժշտությունը լավացնում է ուղեղի աշխատանքը։

10. Մի թափեք հացի, հատկապես՝ սև հացի չոր կողամասերը- Նրանց մեջ վաղաժամ ծերացումը կանխող պրոնիլիզին հակաօքսիդանտի պարունակությունն 8 անգամ ավելի է, քան մնացած ամբողջ հացի մեջ։

11. Շուն կամ կատու պահեք- Նրանց տերերը հազվադեպ են տառապում սթրեսներից և բարձր ճնշումից։

12. Որպես զարթուցիչի ձայն՝ օգտագործեք հանդարտ մեղեդի- Հանկարծակի բարձր ձայնը սրտային տագնապի ռիսկն է մեծացնում։ Մեր մարմինը բարձր ձայնն ընդունում է՝ որպես վտանգի ազդանշան, և արձագանքում է համապատասխանաբար՝ սիրտը լարված պահող ադրենալինի արտամղմամբ։

13. Հավատացեք Աստծուն- Վիճակագրությունը հաստատում է, որ պարբերաբար եկեղեցի այցելող մարդիկ 3-5 տարով ավելի են ապրում միջին վիճակագրական ազգաբնակչությունից։

 

14. Ընկուզեղեն կերեք- Ընկույզի բոլոր տեսակներն էլ օգտակար են, միայն թե աղի չլինեն։ Ընկույզը կանխում է քաղցկեղը և պայքարում է սրտանոթային համակարգի հիվանդությունների դեմ։

 

15. Ձեզ համար նոր հետաքրքրություններ գտեք- Շատ երկարակյացներ համարում են, որ իրենց երկար ապրելու գաղտնիքը, ասենք, երաժշտական որևէ գործիքի տիրապետելու կամ օտար լեզուներ սովորելու մեջ է։ Երբեք ուշ չէ նոր բան սովորելու համար։ Սա խթան է կյանքում նոր նպատակներ ունենալ, ինչն էլ ավելի հետաքրքիր ու հագեցած է դարձնում ձեր կյանքը։

Եվ ուրեմն, մեռնելու ժամանակ չկա։

 

16. Գնացեք ապրելու քաղաքից դուրս- Գյուղական շրջանների բնակիչներն ավելի դրականորեն են նայում կյանքին, քան քաղաքաբնակները, որոնք միշտ ապրում են արագության ու սթրեսների մեջ։

 

17. Ուսումնասիրեք մթերքների պիտակները- Այդ դեպքում դուք գուցե թե հրաժարվեք այդ մթերքների մի մասը գնելուց, երբ տեսնեք, որ նրա վրա մակնշված է E տառը կամ նշում կա գունամիջոցների կամ համային հավելումների մասին։

 

18. Սխտոր կերեք- Սա սրտի համար սուպերմթերք է։ Սխտորի մեջ կա ալլիցին նյութը, որը լայնացնում է արյունատար անոթները և հեշտացնում է արյան շրջանառությունը, այդ թվում՝ նաև սիրտը սնուցող կորոնար անոթներում։

 

19. Հաճախ փոխեք բաղնիքի վարագույրը- Ապացուցված է, որ բաղնիքի վարագույրն ալերգիաներ և ասթմա հարուցող բակտերիաների ու սնկերի բուն է։ Փոխեք այն կես տարին մեկ։

 

20. Ձեզ թույլ տվեք ունենալ փոքրիկ թուլություններ-Էքսպերտները կարծում են, որ սիրելի զբաղմունքները՝ խանութներով շրջելը, հյուր գնալը կամ հետաքրքիր գիրք կարդալը պակաս օգտակար չեն, քան մարզասրահում մարզումները։

Դրանք արտադրում են բոլոր օրգան-համակարգերի վրա բարերար ազդեցություն գործող էնդորֆին և ադրենալին հորմոններ։

Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս