Ովքեր են մասնակցել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան բանակցություններին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթի տեկություններով, Ծառուկյան-Սարգսյան երկու օր շարունակ տևած բանակցություններն ընթացել են ոչ միայն նախագահական նստավայրում, վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատանը, այլեւ Ծառուկյանի Առինջում գտնվող դղյակում։ Այդտեղ են այցելել եւ ժամեր շարունակ Ծառուկյանի հետ զրուցել Սամվել Կարապետյանը, Բակո Սահակյանը, Հովիկ Աբրահամյանը, ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանը եւ այլք։ … Սկզբից պայման է դրվել փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ համարել, Ծառուկյանը համաձայևել է հրաժարվել հանրահավաքից, բուռն քաղաքական պայքարից, փոխարենը իշխանությունը նրան կթողնի իր սպորտի եւ բիզնեսների հետ, հարկային ստուգումները, մանդատից զրկելու գործընթացը կառկախվեն։ Փորձ է արվել հանրահավաքից հրաժարվելու հայտարարությունը տարածել եռյակի անունից, սակայն Տեր-Պետրոսյանև ու Րաֆֆի Հովհաննիսյանը կտրականապես դեմ են եղել:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս