Սաակաշվիլին համակարգելու է Ուկրաինային զենքի մատակարարումները

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի Բարեփոխումների խորհրդատվական խորհրդի նախագահ նշանակված Միխեիլ Սաակաշվիլին համակարգելու է Ուկրաինային արևմտյան զենք հատկացնելու հարցերը:

Սաակաշվիլին այս մասին հայտարարել է ուկրաինական հեռուստաալիքներից մեկի եթերում. «Ներկայումս ամենակարևորն Ուկրաինային զենքով օգնելն է: Ես կոնկրետ գերատեսչության աշխատակից չեմ, ես ազատ քաղաքական գործիչ եմ:

Ես մշտապես գտնվելու եմ նախագահի նստավայրում, ուր ես կունենամ գրասենյակ: Ես մշտապես կմեկնեմ Ուկրաինա ու նրա սահմաններից դուրս և կլուծեմ այդ բոլոր հարցերը»:

Սաակաշվիլին ընդգծել է, որ չի համաձայնվել գլխավորել Ուկրաինայի Հակակոռուպցիոն բյուրոն, քանի որ դրա համար անհրաժեշտ էր ստանալ Ուկրաինայի քաղաքացիություն, ի տարբերություն այս դեպքի:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Սաակաշվիլին  կդառնա նաև արտերկրում Ուկրաինայի ներկայացուցիչը և միաժամանակ Ուկրաինայում միջազգային հանրության ներկայացուցիչը:

Տեսանյութեր

Լրահոս