Բաժիններ՝

40-ն անց կանայք անկրկնելի են

Լրագրող Էնդի Ռունին իր երկարատև կյանքի ընթացքում ռեպորտաժներ է վարել և նորություններ է հաղորդել ոչ միայն նացիստական ճամբարների, այլև՝ մարդկային ամենասովորական խնդիրների մասին։ Իր լավագույն հոդվածներից մեկում նա փորձել է պարզել, թե ինչո՞ւ վերջին ժամանակներում ավելի ու ավելի շատ տղամարդիկ են գնահատում 40-ը բոլորած կանանց առավելությունները։

Ահա, թե ինչ է ասում հանրահայտ լրագրողը.

«Տարիքի հետ՝ ես ավելի ու ավելի եմ գնահատում 40-ն անց կանանց։ Եվ դա իր պատճառներն ունի։

Օրինակ՝ 40-ամյա կինը քեզ երբեք գիշերվա կեսին չի արթնացնի, որպեսզի հարցնի՝ ի՞նչ ես դու մտածում, քանի որ նրա համար իրականում միևնույն է, թե դու ինչ ես մտածում։

Կարդացեք նաև

  • Եթե քառասնամյա կինը չի ուզում քեզ հետ  հեռուստացույցով սպորտային հաղորդում նայել, նա չի նստի ու նվնվա այդ առիթով, այլ վեր կկենա, կգնա ու ավելի հետաքրքիր զբաղմունք կգտնի՝ առանց նյարդերդ քայքայելու։
  • Քառասնամյա կինն ինքն իրեն բավականին լավ գիտի, որպեսզի վստահ լինի այն բանում, թե ով է ինքը, ինչ է ուզում և ումից։
  • Այդ տարիքի շատ քիչ կանանց է հուզում քո կարծիքն իր մասին կամ այն մասին, թե ինչ է անում ինքը։
  • Քառասնամյա կանայք օժտված են սեփական արժանապատվության զգացման գիտակցությամբ։ Նրանք հազվադեպ կընկնեն հիստերիայի մեջ, ասենք, Օպերային թատրոնում կամ որևէ բարձրակարգ ռեստորանում, ինչ էլ որ պատահի։
  • Իհարկե, եթե դու դրան արժանի ես, նրանք հանգիստ քեզ կգնդակահարեն, եթե իմանան, որ կարող են խուսափել պատասխանատվությունից։
  • Հասուն կանայք շռայլ են հաճոյախոսություններ բաշխելու հարցում, եթե անգամ դրանց արժանի չես։
  • Նրանք անշնորհակալ չեն։
  • Քառասնամյա կանայք չափազանց վստահ են իրենք իրենց վրա և քեզ հանգիստ կարող են ծանոթացնել իրենց ընկերուհիների հետ։
    Ավելի երիտասարդ կանայք կարող են խուսափել իրենց տղամարդկանց նույնիսկ ամենամտերիմ ընկերուհիների հետ ծանոթացնելուց, քանի որ չեն վստահում իրենց զուգընկերներին։
  • Հասուն կանայք թքած ունեն քո՝ իրենց ընկերուհիներին գրավիչ համարելու հանգամանքի վրա։
    Նրանք գիտեն, որ իրենց ընկերուհիները երբեք չեն դավաճանի իրենց։
  • Քառասնամյա կանայք ֆանտաստիկ ինտուիցիա ունեն։ Քեզ հարկավոր չէ ոչինչ խոստովանել. նրանք առանց դրա էլ քո մասին ամեն ինչ գիտեն։
  • Վառ կարմիր շրթներկը շատ է սազում հասուն կանանց, ինչը չի կարելի ասել ավելի երիտասարդների մասին։
    Եթե կարողանաս անտեսել մի քանի նկատելի կնճիռները, ապա զարմանքով կհայտնաբերես, որ քառասնամյա կանայք ավելի սեքսուալ են, քան համեմատաբար երիտասարդները։
  • Հասուն կանայք ազնիվ են և անկեղծ։ Նրանք ճակատիդ կասեն, որ դու անասուն ես կամ քեզ անասունի պես ես պահում։
    Դու երբեք գուշակելու կարիք չես ունենա, թե նա ինչպես է քեզ վերաբերվում. նա ինքը քեզ դա կասի։

Այնպես որ, հասուն կանանցով հիանալու շատ պատճառներ կան։

Ցավոք, նույնը չես կարող ասել տղամարդկանց մասին։
Յուրաքանչյուր խնամված, ցնցող տեսք ունեցող, կիրթ, խելացի կնոջ բաժին է ընկնում ճաղատ, մեծ փորով մի «հանածո», որն իրեն կատարյալ ապուշի տեղ կարող է դնել՝ թևանցուկ արած ներկայանալով 20-ամյա երիտասարդ աղջկա հետ։

Կանայք, ես ներողություն եմ խնդրում ձեզնից։

Եվ բոլոր այն տղամարդկանց համար, ովքեր սիրում են ասել՝ ինչո՞ւ գնել ամբողջ կովը, եթե կարելի է կաթը հենց այնպես ստանալ, ես ունեմ «լավ» նորություն։
Այսօր կանանց 80%-ը հետաքրքրված չէ ամուսնությամբ, քանի որ հասկանում են, որ իմաստ չունի առնել ամբողջ խոզը՝ մի կտոր երշիկի համար»։

Թարգմանությունը՝ ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԻ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս