![](/banners/BeFunky-design.jpg)
Իլհամ Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է ԼՂ-ի հարցը
![](https://168.am/wp-content/uploads/2013/10/ilham-aliyev.jpg)
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Պիեռ Անդրիեին (Ֆրանսիա), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկին:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոլորտում տիրող իրավիճակն ու հեռանկարները: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Սրանից առաջ Ջեյմս Ուորլիքն իր թվիթերյան էջում գրել էր, որ իրենք ակնկալում են լուրջ բանակցություններ վարել Իլհամ Ալիևի հետ: