ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Ադրբեջան

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցն Ադրբեջան: Այցի ընթացքում Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեռ Անդրիուն (Ֆրանսիա) բանակցություններ կվարեն Բաքվում:

Մասնավորապես, նրանք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը քննարկելու են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ու պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: Փետրվարի 17-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կմեկնեն Երևան, իսկ հետո՝ ԼՂՀ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728