
Պուտինը կանգ չի առնի. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի նախկին նախագահ, ներկայումս Ուկրաինայի Բարեփոխումների միջազգային խորհրդի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին իսկ հնարավորության դեպքում կգնա առաջ` չնայած մինսկյան պայմանավորվածություններին.
«Բնականաբար, դա գիտենք մենք բոլորս, բնականաբար այդ մասին գիտի նախագահ Պորոշենկոն, այդ մասին գիտի յուրաքանչյուր ռուսաստանցի, որ Պուտինը կանգ չի առնի:
Պուտինն անպայմանորեն առաջին իսկ հնարավորության դեպքում կգնա առաջ: Երբ նա վերստին անցնի հարձակման, դա արդեն կլինի ոչ թե ռուս-ուկրաինական պատերազմ, այլ` պատերազմ ողջ Արևմուտքի դեմ»: