Բաժիններ՝

Պուտինի այցը միտված էր նաև Եգիպտոսում ԱՄՆ-ի ազդեցությունը խաթարելուն. The Guardian

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի երկօրյա այցը Եգիպտոս երկու կողմերն օգտագործեցին ոչ միայն երկկողմ կապերի ամրապնդման, այլև՝ ԱՄՆ-ին ազդանշան հղելու համար:

Վերլուծաբանները համոզված են, որ Ռուսաստանն ու Եգիպտոսը, թեև շահագրգռված են ամուր հարաբերությունների հաստատմամբ, առաջին հերթին ազդանշան են հղում միջազգային հանրությանը, որ իրենց արտաքին քաղաքականությունը չի կարող թելադրվել արտերկրից:

Պուտինը դրանով իսկ ի ցույց է դնում, որ ունի դաշնակիցներ: Բացի այդ, դա Եգիպտոսում ամերիկացիների ազդեցությունը խաթարելու եղանակ է: Եգիպտոսն իր հերթին կարող է առավելություններ ստանալ այդպիսի համագործակցությունից: Պուտինին ընդունելով՝ նա ցույց է տալիս, որ պարտավոր չէ հետևել ամերիկյան արտաքին քաղաքական կուրսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս