
Այս տարի Շնողը սառնարանային տնտեսություն կունենա (տեսանյութ)

ankyun3.am-ը գրում է. Այգեգործական հարուստ ավանդույթներ ունեցող Շնողում վերջին տարիներին փորձում են կրկին կյանքի կոչել պտղատու այգիները: Եթե սրան գումարվի նաև սառնարանային տնտեսության գործարկումը, շնողեցիներն այգեգործությամբ կկարողանան լուծել իրենց եկամտի հարցը: Բանն այն է, սակայն, որ ինչպես շատ այլ համայնքներում, Շնողում ևս բյուջեն այնպիսին չէ, որ թույլ տա ծախսատար ծրագրեր մշակել: Գյուղապետը այս և այլ հարցեր լուծելու համար հույսեր է կապում դոնոր կազմակերպությունների հետ: