![](/banners/BeFunky-design.jpg)
Դեռ Ուկրաինայի Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի թեկնածու չեմ. Սաակաշվիլի
![](https://168.am/wp-content/uploads/2014/04/Mixail-Saakashvili-030312.jpg)
УНН-ի փոխանցմամբ` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Կիևում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ դեռ չի հանդիսանում Ուկրաինայի Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի թեկնածու.
«Ես դեռ թեկնածու չեմ: Հասարակական տարբեր կազմակերպություններից, խորհրդարանի տարբեր անդամներից, շարքային անձանցից ստացվել են բազմաթիվ առաջարկներ որոնց ես ճանաչում և հարգում եմ: Այսօր-վաղը ևս մեկ անգամ խորհրդակցություններ կանցկացնենք այդ կապակցությամբ»:
Սաակաշվիլին հայտարարել է, որ պատրաստվում է հանդիպել փոքր ու միջին բիզնեսի մեծ խմբի հետ, ինչպես նաև շարունակելու է քաղաքական գործիչների հետ խորհրդակցությունները, որովհետև պետք է լինի կոնսեսուս, որ Հակակոռուպցիոն բյուրոն լինի իսկապես անկախ. «Կարծում եմ, որ դրանից հետո որոշում կընդունեմ»: