
Արցախբանկի ղեկավարը փոխվել է

Արցախբանկ ՓԲԸ նոր Գործադիր տնօրեն-Վարչության նախագահ է նշանակվել Արթուր Վալենտինի Մխիթարյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Բանկի Խորհրդի անդամի պաշտոնը: Այս մասին տեղեկանում ենք բանկի պաշտոնական կայքից։
Նշենք, որ մինչ այդ վարչության նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Կամո Ներսիսյանը։
Նոր տնօրենը ֆինանսաբանկային համակարգում աշխատում է սկսած 1995թ.-ից: 20-ամյա գործունեության ընթացքում Ա.Մխիթարյանը զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ Գլաձոր բանկում, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան», «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերություններում: Իսկ աշխատանքային գործունեությունը «Արցախբանկ»-ում սկսել է 2014թ. հունվարի 30-ից` որպես Բանկի Խորհրդի նախագահի խորհրդական: Վերջին 6 ամիսների ընթացքում զբաղեցրել է Բանկի Խորհրդի անդամի պաշտոնը: 2015թ. փետրվարի 4-ին նշանակվել է “Արցախբանկ” ՓԲԸ Գործադիր տնօրեն-Վարչության նախագահ:
Նշենք նաև, որ բանկի գլխավոր բաժնետերերն են շվեյցարահայ գործարարներ Վարդան Սիրմաքեսը (43,1%) և Հրաչ Կապրիելյանը (39,1%)։