«Յունիբանկը» ավանդատուներին նվիրեց iPhone 6 հեռախոսներ և հեռուստացույց. հաջորդ խաղարկությունը կկայանա մարտին
«Յունիբանկում» կայացավ ավանդատուների միջև նվերների առաջին խաղարկությունը: Վեց ավանդատուների բանկը հանձնեց iPhone 6 հեռախոսներ և 48’’ անկյունաչափի հեռուստացույց: Խաղարկության շահողները որոշվել են էլեկտրոնային եղանակով` պատահական ընտրության մեթոդով: Նվերների հաջորդ խաղարկությունը կկայանա 2015թ. մարտին:
«Յունիբանկը» խաղարկություններն անցկացնելու է յուրաքանչյուր ամիս` մինչև 31.03.15թ. ներառյալ: Խաղարկություններին մասնակցում են տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ «Յունիբանկում» 91 և ավելի օր ժամկետով ավանդ ներդրած բոլոր ավանդատուները:
Բանկը շնորհավորում է իր ավանդատուներին նվերների կապակցությամբ և մաղթում հաջողություն հաջորդ խաղարկությունների մասնակիցներին:
Ավանդներ կարելի է ձևակերպել «Յունիբանկի» բոլոր 46 մասնաճյուղերում և գլխամասային գրասենյակում: Մինչև 2015թ. մարտի 1-ը բանկը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին` ֆիզիկական և իրավաբանականանձանց, օգտվել «AMD/RUR» նոր ժամկետային ավանդից, որն առանձնանում է բարձր տոկոսադրույքով` մինչև18% տարեկան անգամ կարճ ժամկետի` 91 և ավելի օրվա համար գումարը ՀՀ դրամով ներդնելու դեպքում:
Այն ավանդատուները, որոնք նախընտրում են խնայողությունները պահել ԱՄՆ դոլարով, կարող են ձևակերպել «Յունիբանկի» «Շահավետ+» ավանդը, որով սահմանված է մինչև 8% տարեկան տոկոսադրույք 91 և ավելի օրժամկետի համար: