
Կնճիռների դեմ հայտնի քսուք, որը մեկ շաբաթվա ընթացքում կհարթեցնի անգամ ամենավատ մաշկը

Քսուքը, որը ձեզ կներկայացնենք, երկար ներծծվող քսուք է, այդ պատճառով այն պետք է քսել քնելուց 2 ժամ առաջ: Արդյունքը կզգաք արդեն իսկ 3 օր անց: Այն պատրաստելը բարդ չէ և իսկապես հրաշքներ է գործում:
Ձեզանից կպահանջվի թարմ դեղնուցի կեսը, 2 թ/գ նուշի յուղ (կարելի է փոխարինել ձիթապտղի յուղով), 1 թ/գ ուտելու աղ, 2 թ/գ երիցուկի թուրմ (1 ճ/գ երիցուկը 200մլ ջրով խառնեք և 15-20 րոպե եռացրեք), 0.5 թ/գ բնական մեղր, 2թ/գ վազելին: Խառնեք այս ամենը՝ մինչև միասեռ զանգված դառնալը: Այս քսուքը պետք է պահել սառնարանում: Նուրբ մերսող շարժումներով քսեք մաշկին: 30 րոպե անց հանքային ջրում թրջած բամբակով մաքրեք մնացորդները:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը