Բաժիններ՝

Ակադեմիկոս Ֆիլատովի՝ թույլ տեսողության համար հրաշք միջոցը

Այս բաղադրատոմսը հնարել է հայտնի ակադեմիկոս Ֆիլատովը (Владимир Филатов), և այն իսկապես հրաշքներ է գործում: Պատրաստելու համար ձեզանից կպահանջվի 100գ ալոէի հյութ, 500գ հունական ընկույզ, 300գ մեղր և 3-4 կիտրոնի հյութ: Պետք է բաղադրամասերը խառնել և ուտել օրական 3 անգամ՝ սնվելուց 30 րոպե առաջ՝ 1գդալի չափով, այնքան ժամանակ, մինչև տարբերությունը զգաք: Ի դեպ, այս բաղադրատոմսը ոչ միայն լավացնում է տեսողությունը, այլև ամրացնում է ամբողջ օրգանիզմը:

Շատ կարևոր է իմանալ, որ ալոէն պետք է լինի 2-3 տարեկանից ոչ փոքր ծառի տերև:

Քաղեք խոշոր և միջին տերևները՝ չդիպչելով բույսի վերևի մասին, լվացեք եռացրած ջրով, հեռացրեք սուր ատամիկները, մանր կտրատեք տերևները, ճզմեք և հյութաքամիչի միջոցով քամեք հյութը:

Ակադեմիկոս Ֆիլատովը խորհուրդ էր տալիս լվացած տերևները միանգամից չկտրատել, այլ դնել ամանի մեջ և պահել սառնարանում 10-12 օր: Ալոէի բջիջներում այդ ընթացքում գոյանում են «կենսածին խթանիչներ» կոչվող նյութերը, որոնք լավացնում են բջիջների կենսագործունեությունը:

Կարդացեք նաև

aloe

Հյութը խորհուրդ չի տրվում երկար ժամանակ խմել կամ տնական «դեղամիջոցների» վրա ավելացնել, քանի որ այդ ընթացքում խոչընդոտվում են աղիների գալարակծկումները, գրգռվում լորձաթաղանթը և կարող է անգամ բորբոքում առաջանալ:

Հիշեք, որ ալոէի հյութը հակացուցված է երիկամների, աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, հղիության, կանացի օրգաններում սուր բորբոքային գործընթացների, սրտանոթային համակարգի հիվանդությունների, տուբերկուլյոզի սրացման և թութքի դեպքում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս