Մեկ բաժակ ջուրը քնելուց առաջ կկանխարգելի ինսուլտը
Եթե մենք վաղ տարիքից հետևեինք ջուր խմելու ճիշտ օրակարգին, ապա շատ խնդիրներ այժմ չէին լինի: Պարզվում է՝ մեծ նշանակություն ունի նաև, թե օրվա որ ժամերին, ժամը քանիսին ենք խմում ջուրը: Ձեզ ենք ներկայացնում ջուրը խմելու ճիշտ ժամերը:
1. Անմիջապես արթնանալուց հետո խմեք 2 բաժակ ջուր: Այդպիսով դուք ներքին օրգաններին կօգնեք սկսել իրենց աշխատանքը: Ակտիվ փոխանակման գործընթացներն առանց ջրի անհնար են, այդ իսկ պատճառով՝ շատ կարևոր է օրգանիզմը թարմացնել հենց առավոտից:
2. Որպեսզի մարսողական համակարգը լավ գործի՝ ուտելուց 30 րոպե առաջ ջուր խմեք:
3. Եթե պատրաստվում եք լոգանք ընդունել, անպայման դրանից առաջ մեկ բաժակ ջուր խմեք, դա կնվազեցնի զարկերակային ճնշումը: Սա շատ կարևոր է հատկապես այն մարդկանց համար, ովքեր հիպերտոնիայի հակվածություն ունեն:
4. Երեկոյան մեկ բաժակ ջուրը կանխարգելում է սրտի հիվանդությունները և պաշտպանում ինսուլտից: Գիշերը ջուր խմելով՝ դուք ձեզ կձերբազատեք ևս մեկ տհաճ երևույթից՝ գիշերային ջղաձգությունից: Գիտնականները պարզել են, որ գիշերային ջղաձգությունների պատճառը ջրազրկումն է:
Ջուր խմելն առավել կարևոր է տարիքով մարդկանց համար, քանի որ այն օգնում է սրտին ավելի հեշտ թոթափել ծանրաբեռնվածությունը և կանխարգելել գիշերային առիթմիան և մյուս հիվանդությունները:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը