11 միջոց վարիկոզի դեմ
Վերադարձրեք ձեր ոտքերի գեղեցկությունն ու առողջությունը
Երակների վարիկոզային լայնացում: Ավելի վատ հիվանդություն հնարել անհնար է: Խնդիրը միայն այն չէ, որ ոտքերը կորցնում են իրենց գեղեցկությունը, այլև այն, որ այս հիվանդության ժամանակ ուռած երակները ցավ են պատճառում:
Բոլորն էլ ցանկանում են գեղեցիկ ոտքեր ունենալ: Կարևոր է հիշել, որ վարիկոզն օրգանիզում լուրջ խախտում է: Արյունն ազատ չի կարողանում շրջանառվել, մնում է միևնույն տեղում, այդ պատճառով երակների վրա հայտնվում են հանգույցներ և ուռչում են: Իհարկե, նման իրավիճակում, առաջին հերթին՝ պետք է դիմել բժիշկներին՝ համապատասխան ախտորոշման և բուժման համար: Սակայն այն կարելի է վերացնել տնային պայմաններում: Ձեզ ենք ներկայացնում տան պայմաններում պատրաստված 11 միջոց:
1. Չիլի պղպեղ- Անգամ, եթե ձեզ կծուն դուր չի գալիս, գոնե երբեմն չիլի պղպեղն օգտագործեք ճաշերի մեջ: Այն ջրիկացնում է արյունը, լավացնում է օրգանիզմում նյութափոխանակությունը: Չիլիի շնորհիվ ուռած երակների արյան գոյացությունները կներծծվեն:
2. Սխտոր- Սխտոր ուտելն օգտակար է ոչ միայն վարիկոզի ժամանակ: Անպայման պատրաստեք սխտորի և սպիրտի թուրմ: Այս թուրմը քսելով երակներին՝ կվերացնեք բորբոքումը, կլավացնեք արյունատար անոթների աշխատանքը:
3. Քացախ- Օգտագործեք խնձորի բնական քացախով թրջոցներ: Խնձորի քացախը լցրեք կտորի վրա և դրեք վնասված, ցավոտ մասերին: Որոշ ժամանակ անց ձեզ ավելի լավ կզգաք:
4. Ալոէ- Ալոէն սառեցնող հատկություն ունի: Ալոէի հյութը նեղացնում է անոթները: Աշխատանքային ծանր օրից հետո ոտքերի վնասված մասերին քսեք ալոէի հյութը և անմիջապես թեթևություն կզգաք:
5. Անանուխի թուրմ- Անանուխի թուրմ պատրաստելու համար ձեզանից կպահանջվի 2լ ջուր, անանուխի, երիցուկի և դափնու տերևներ:
Ջուրը տերևներով եռացրեք և թողեք թրմվի: Ստացված թուրմը քսեք երակների:
Նաև շատ արդյունավետ և օգտակար է լողանալիս ջրի մեջ թուրմից ավելացնելը:
6. Գազարի քսուք- Մանրացնող սարքի մեջ լցրեք ալոէի հյութ, 1 գազար և փոքր-ինչ խնձորի քացախ: Քսուքանման զանգվածը քսեք անհանգստացնող հատվածներին:
7. Սպիտակ կավ- Մաշկի խորը շերտերում արյան շրջանառության համար շատ օգտակար է սպիտակ և հանքանյութերով հարուստ կավը:
8. Հանգստացնող լոգանք- Հոգ տարեք ձեր և ձեր ոտքերի մասին՝ լոգանք ընդունելիս ջրի մեջ ավելացրեք ծովի աղ և խնձորի քացախ: Շատ օգտակար է նաև ոտքերը մերսել, այն կրկնապատկում է լոգանքի ազդեցությունը:
9. Ձիթապտղի յուղ և եթերային յուղեր- Ցավոտ հատվածներին քսեք ձիթապտղի յուղ, որի մեջ կարող եք ավելացնել նաև եթերային յուղերի մի քանի կաթիլ: Շատ օգտակար է մաշկի համար, քանի որ խթանում է փոխանակման գործընթացները:
10. Թունդ սև թեյ- Եթե չեք ցանկանում արյունը շատ խիտ լինի՝ մեծ քանակությամբ սև թեյ խմեք: Սև թեյի թրջոցները նույնպես շատ օգտակար և արդյունավետ միջոց են ուռածությունը վերացնելու համար:
11. Դիետա- Եթե ձեզ մոտ կա վարիկոզ հիվանդություն, ապա պետք է ճիշտ սննդակարգի հետևեք: Կերեք բավականաչափ քանակությամբ թարմ մրգեր, բանջարեղեն, սննդի մեջ անպայման ներառեք ընդեղեն:
Այս բնական միջոցները թեև շատ հասանելի ու մատչելի են, բայց աշխատում են ճիշտ այնպես, ինչպես թանկ դեղամիջոցները:
Առո՛ղջ եղեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը