Բաժիններ՝

ԱՄՆ-ը որոշել է ընդլայնել ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները՝ կապված հաքերային հարձակման հետ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի իշխանությունները որոշել են ընդլայնել ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել են Sony Pictures ընկերության վրա իրականացված կիբեր հարձակման կապակցությամբ: Այս մասին գործակալությանը հայտնել է ԱՄՆ կոնգրեսում նրա աղբյուրը:

Սահմանափակիչ նոր միջոցները կարող են առնչվել Փհենյանի հետ համագործակցող ֆիզիկական անձանց ու ընկերություններին, որոնք գտնվում են ԱՄՆ-ի սահմաններից դուրս: Ավելի վաղ սահմանված պատժամիջոցներն առնչվել են երկրի տարածքում գործող ձեռնարկություններին:

Հաքերային հարձակման հետ կապված՝ սահմանափակիչ միջոցների առաջին փաթեթը սահմանվել է հունվարի 2-ին: Այն առնչվել է 3 կազմակերպության ու 10 պաշտոնյայի: Պատժամիջոցները նշանակում են ԱՄՆ ֆինանսական համակարգից օգտվելու հարցում տվյալ անձանց արգելք, ինչպես նաև ԱՄՆ-ի քաղաքացիներին արգելվել է գործարքներ կնքել նրանց հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս