Ռուսաստանը մտահոգված է ԼՂ-ում իրավիճակի լուրջ սրման կապակցությամբ. Լուկաշևիչ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լուրջ սրման կապակցությամբ.

«Շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին պահպանվում է շատ բարդ իրավիճակ: Նախկինի նման շատ են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, հաճախակիացել են մարտական բախումները, ակտիվացել է դիվերսիոն խմբերի գործունեությունը»:

Լուկաշևիչն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ի մոնիթորինգային առաքելության տեղեկություններով, որոնք հենված են պաշտոնական աղբյուրների տվյալների վրա, միայն ընթացիկ տարվա հունվարին հակամարտության գոտում զոհվել է 12 և վիրավորվել է 18 մարդ. «Հասկանալի է, որ զոհերի փաստացի թիվը կարող է լինել ավելի մեծ»:

Լուկաշևիչը հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» հայտարարությունում, որն արվել է ընթացիկ տարվա հունվարի 27-ին Կրակովում Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման արդյունքներով, հակամարտող բոլոր կողմերին կոչ է արվում պահպանել հրադադարի մասին համաձայնագիրը.

«Կողմերին համառորեն կոչ ենք անում ձեռնարկել գործուն միջոցներ, որոնք ուղղված են լարվածության նվազեցմանը, կոչ ենք անում խուսափել այնպիսի քայլերից, որոնք տանում են դեպի հակամարտության էսկալացիա»:

Տեսանյութեր

Լրահոս