ՌԴ-ն կաջակցի Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը 5 միլիոն դոլարի չափով` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գծով. ԱՌԿԱ
Ռուսաստանի Դաշնության կառավարության կարգադրությամբ` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին հատկացվել է ավելի քան 5 մլն. ԱՄՆ դոլար` Հայաստանում 2015-2019թթ. «Համալիր աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների կայունության բարձրացում» ծրագրի իրականացման համար։ Այս մասին գրում է ԱՌԿԱ-ն՝ հղում անելով ասված ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքին։
Նախագծով նախատեսվում է Տավուշի մարզի հավասարակշռված զարգացման ապահովմանը, գյուղատնտեսական գործունեությունից եկամուտների բարձրացմանը, աղքատության կրճատմանը և բնակչության կենսամակարդակի բարելավմանն ուղղված համալիր միջոցառումներ իրականացնել։ Նախագծերի շահառուների թիվը կկազմի 62 հազար մարդ։
«Այս նախագծի` Ռուսաստանի կողմից ֆինանսավորումն ու փորձագիտական–տեխնիկական աջակցությունը կդառնա ՄԱԿ–ի հազարամյակի զարգացման նպատակների միջազգային հանրության ջանքերում` Հայաստանի ձեռքբերումների ուղղությամբ մեր երկրի մեր ներդրումը։ Ծրագիրը կծառայի նաև Հայաստանի հետ մեր երկրի ռազմավարական գործընկերության հետագա զարգացմանը»,– ասվում է հաղորդագրությունում։