Կրիշտիանու Ռոնալդուն մերկացել է ներքնազգեստի գովազդի համար (լուսանկարներ)
Հայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հանրությանն է ներկայացրել սեփական CR7 ապրանքանիշի նոր հավաքածուն:
Աշխարհի ամենասեքսուալ մարզիկի կոչման համար Կրիշտիանու Ռոնալդուն կարող է պայքարել միայն Դևիդ Բեքհեմի հետ: Բայց մինչ անգլիացի մարզիկն արդեն ավարտում է ֆուտբոլային իր կարիերան, 29-ամյա պորտուգալացին ֆուտբոլային կարիերայի գագաթնակետին է և դրան զուգահեռ՝ հասցնում է ներկայացնել սեփական RC7 by Christiano Ronaldo Underwear տղամարդկանց ներքնազգեստի հավաքածուի նորությունները:
Բնականաբար, իր նոր տեսականու դեմքը դարձել է հենց ինքը: Համացանցում տարածվել են գարուն-ամառ հավաքածուի ցուցադրման նախնական կադրերը:
Աստղային ամուրիների շարքը կրկին համալրած Ռոնալդուն պատմել է, որ շատ հպարտ է իր նոր հավաքածուով: «Ես սիրում եմ վառ գույներ, ներքնազգեստ: Սա Էքսպերիմենտների հրաշալի ոլորտ է: Հավաքածուն իսկապես բացառիկ է»,- ասել է ֆուտբոլիստը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը