Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահին չի հրավիրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Սերժ Սարգսյանը շուրջ 100 երկրների նախագահների հրավիրել է Հայաստան՝ ապրիլի 24-ին հայ ժողովրդի հետ կիսելու մեր դարավոր վիշտը։ «Ժողովուրդ»–ի հետ զրույցում Հայաստանում Ուկրաինայի արտակարգ ել լիազոր դեսպան Իվան Կուխտան նշեց, որ Ուկրաինային առայժմ նման հրավեր չի ուղարկվել։
–Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ Սերժ Սարգսյանը շուրջ 100 երկրների նախագահների հրավիրել է Հայաստան՝ հայ ժողովրդի հետ կիսելու դարավոր վիշտը։ Կցանկանայինք տեղեկանալ՝ Ձեր երկիրը ի՞նչ մակարդակով է ներկայացված լինելու ապրիլի 24-ին, արդյոք Ուկրաինայի նախագահը կժամանի Հայաստան։
– Հենց այս պահին չեմ կարող ասել՝ ինչ մակարդակով Ուկրաինան կգա Հայաստան՝ մասնակցելու զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությյանը։ Մենք դեռ հրավեր չենք ստացել Սերժ Սարգպանի կողմից։ Եթե Հայաստանը հարկ համարի մեզ այդ օրը Հայաստան հրավիրել, այդ ժամանակ էլ ճիշտ կլինի պատասխանել, թե ինչ մակարդակով կներկայանանք Հայաստան։ Ես՝ որպես դեսպան, հայտնում եմ, որ դեռ հրավեր չենք ստացել։ Հնարավոր է, որ հրավերն ուղարկվի Ուկրաինայի դեսպանատան միջոցով։ Դեռ մի փոքր ժամանակ կա, եւ հենց արդեն հստակ լինի մեր՝ Հայաստան գալու հարցը,ես՝ որպես դեսպան, կտեղեկաց նեմ բոլորին, թե մենք ինչ մակարդակով ենք գալու Հայաստան։
Հարցազրույցն աոբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։