Երիկամների քարերից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը
Եթե երիկամներում և միզապարկում քարերի գոյացման հետ կապված խնդիրներ ունեք, ապա fitfoodhouse.net-ի առաջարկած դեղատոմսը ձեզ համար է:
Բաղադրատոմս
- 250գ շաքարի փոշի
- 0.251լ բնական ձիթայուղ
- 250գ կիտրոն (կեղևով)
- 250գ մաղադանոսի արմատ (աղացած)
- 250գ մեղր
Պատրաստման եղանակը
Կիտրոնը լավ լվացեք, կտրատեք և աղացեք: Այնուհետև մանրացրեք մաղադանոսի արմատները, կտրատեք և աղացեք: Ավելացրեք մեղրը, ձիթայուղը, շաքարի փոշին և խառնեք մինչև համասեռ զանգված դառնալը:
Ամեն առավոտ դատարկ ստամոքսին և երեկոյան քնելուց առաջ խմեք այս դեղամիջոցից 1ճ/գ-ի չափով: Այն պետք է պահել ապակե տարայի մեջ, սառնարանում:
Երիկամներից և միզապարկից ավազն ու քարերը դուրս բերելու համար խորհուրդ է տրվում օգտագործել այս դեղամիջոցը կրկնակի դոզայով: Այն համեղ է և օգտակար նաև այնպիսի հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են ինֆեկցիաներն ու բակտերիաները:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը