
Ինչպես ակտիվացնել iPhone-ի լիցքավորման արագ ռեժիմը

iPhone 6 և 6 Plus հեռախոսների, ինչպես նաև՝ iPhone-ի մյուս մոդելները կարող են արագ ռեժիմով լիցքավորվել: Ինչպես գրում է Lifehacker.ru կայքը, դա կարելի է անել iPad-ի 12 վատտ լիցքավորիչի միջոցով: Ինչպես գրում է կայքը, Apple ընկերության պաշտոնական կայքում նշված է, որ iPad-ի լիցքավորիչը համատեղելի է ընկերության մյուս գադջետների, այդ թվում՝ iPhone-ի հետ: Սակայն iPad-ի լիցքավորիչը iPhone-ի համար օգտագործելու դեպքում կարող է նաև բացասական ազդեցություն ունենալ հեռախոսի համար: Իհարկե, դրանք օգտագործած մարդկանց մի մասն էլ նշում է, որ դա չի կարող բացասական ազդեցություն ունենալ հեռախոսի վրա:
Պատրաստեց 168.am-ը