Բաժիններ՝

5 մթերք, որոնք կարող են փրկել ձեր կյանքը

steptohealth.ru կայքը կազմել է այն 5 մթերքների ցանկը, որոնք կարող են փրկել ձեր կյանքը:

1. Սխտորն ամենաօգտակար հատկանիշներ ունեցող մթերքներից է: Այն օրգանիզմը մաքրող, դեզինֆեկցիայի ենթարկող հատկություն ունի: Այն օգտակար է նաև արյան տարբեր հիվանդությունների դեպքում:

sxtorԱյն որպես դեղամիջոց՝ կարող է օգտագործվել բոլորի կողմից, քանի որ այն, օգուտից բացի, վնաս չի կարող բերել: Այն սովորաբար օգտագործվում է շնչառական օրգանների, վարակիչ հիվանդությունների, դիաբետի, դիարեայի դեմ պայքարում, նյութափոխանակությունն ու ախորժակը կարգավորելու համար:

ovsyanye-hlopya-300x1992. Շատերը կարծում են, թե վարսակի շիլան կարող է հանգեցնել քաշի ավելացման: Իրականում դա այդպես չէ: Այն կարող է օգնել օրգանիզմի ճիշտ աշխատանքին: Այն հեշտացնում է նյութափոխանակության պրոցեսը, նպաստում է խոլեստերինի մակարդակի իջեցմանը և հավասարակշռում է արյան մեջ շաքարի պարունակությունը:

Կարդացեք նաև

ynkuiz3. Ընկույզն ու չիրը կարող են օրգանիզմին օգնել անհրաժեշտ էներգիա ստանալ:

Սրանք կարող են փոխարինել տարբեր տեսակի քաղցրավենիքներին, որոնց մեջ հաճախ չափազանց շատ շաքար է լինում, դրանցում գրեթե օգտակար նյութեր չեն պարունակվում:

shokolad4. Շոկոլադի օգտագործումը կարող է իջեցնել սրտի կաթվածի և սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Գերադասելի է օգտագործել դառը շոկոլադ՝ առանց շաքարի և կաթի հավելումների:

pomidor5. Լոլիկը դրական ազդեցություն է ունենում արյան վիճակի վրա: Լոլիկի մեջ պարունակվում է վիտամին K, որն օգնում է կանխել արյունահոսությունը: Այն նպաստում է նաև արյան մաքրմանը, նաև արագացնում է օրգանիզմում նյութերի փոխանակությունը:

Թարգմանությունը՝ 168.am-ի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս