Բաժիններ՝

2014 թվականին Թուրքիայի բնակչության թիվն ավելացել է ավելի քան մեկ միլիոն մարդով

Թուրքական Son dakika կայքի փոխանցմամբ՝ 2014 թվականին Թուրքիայի բնակչության թիվը, 2013 թվականի հետ համեմատ, աճել է 1.028.040 մարդով՝ հասնելով 77.695.904 մարդու: Այս մասին են վկայել Թուրքիայի վիճակագրական վարչության (TÜİK) հրապարակած տվյալները:

Արական սեռի բնակչության թիվը կազմել է 38.984.302 մարդ՝ ողջ բնակչության 50.2 տոկոսը, իսկ իգական սեռի բնակչության թիվը՝ 38.711.602 մարդ՝ ողջ բնակչության 49.8 տոկոսը: Թուրքիայի բնակչության 18.5 տոկոսը բաժին է ընկել Ստամբուլին, ուր ապրում է 14.377.018 մարդ:

Անկարայի բնակչության թիվը հասել է 5.150.072 մարդ՝ ողջ բնակչության 6.6 տոկոսը, իսկ Իզմիրի բնակչությունը կազմում է 4.113.072 մարդ (ողջ բնակչության 5.3 տոկոսը): Ամենափոքր բնակչությամբ նահանգ է ճանաչվել Բայբուրթի նահանգը՝ 80.607 մարդ:

15-64 տարեկանների (աշխատանքային տարիք) թիվը, նախորդ տարվա համեմատ, աճել է 1.4 տոկոսով՝  հասնելով 52.640.512 մարդու (ողջ բնակչության 67.8 տոկոսը): 0-14 տարեկանների թիվը նվազել է մինչև 18.862.430 մարդու՝ ողջ բնակչության 24.3 տոկոսը, իսկ 65 և ավելի տարիք ունեցողների թիվն աճել է մինչև 6.192.962 մարդու՝ ողջ բնակչության 8 տոկոսը:

Հիշեցնենք, որ գրեթե մեկ տարի առաջ հաղորդվել էր, թե երիտասարդ բնակչության թվաքանակով (18.8 միլիոն մարդ) Թուրքիան Եվրոպայի առաջատարն է, և որ նա գերազանցել է 24 եվրոպական երկրի երիտասարդ բնակչությանը` միասին վերցրած: Բացի այդ, Թուրքիան իր երիտասարդ բնակչության թվաքանակով գերազանցել է եվրոպական 29 երկրից յուրաքանչյուրի ընդհանուր բնակչությանը:

Դեռևս 2011 թվականի ամռանը TÜİK-ը կանխատեսել էր, որ Թուրքիայի բնակչությունը չի կարող հասնել 100 միլիոն մարդու: Կանխատեսվում էր, որ 2020 թվականին Թուրքիայի բնակչության քանակը կհասնի 81.778.000-ի, իսկ 2025 թվականին՝ 85.407.000-ի: 2046 թվականին այն կհասնի իր գագաթնակետին՝ 92.276.000-ի։

Դրանից հետո Թուրքիայի բնակչության աճի տեմպը կանգ է առնելու և սկսելու է հետընթաց ապրել։ Արդյունքում, 2060 թվականին Թուրքիայի բնակչության թվաքանակը կկազմի 88.870.000 մարդ, ինչպես որ կլինի դրանից 30 տարի առաջ (88.266.000 մարդ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031