
Կրակովում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Լեհաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր Կրակովում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստանի), Պիեռ Անդրիեի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հետ:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել է Ղարաբաղյան բանակցային գործընթացն ու ընթացիկ տարում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության պլանը: Մամեդյարովը հայկական կողմին մեղադրել է «դիվերսիաներ իրականացնելու» մեջ` հայտարարելով, թե դրանց նպատակը «բանակցային գործընթացը խոչընդոտելն է»:
Հանդիպման ժամանակ բարձացվել է նաև ադրբեջանցի դիվերսանտներ Դիլգամ Ասկերովի ու Շահբազ Գուլիևի հարցը, որոնցից առաջինին ԼՂՀ-ում դատապարտել են ցմահ, իսկ երկրորդին՝ 22 տարավա ազատազրկման: