Բաժիններ՝

Օբաման ժամանել է Սաուդյան Արաբիա՝ նոր թագավորի հետ հանդիպելու համար

Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանել է Էր-Ռիյադ՝ հանդիպելու համար Սաուդյան Արաբիայի նոր թագավոր Սալման բին Աբդուլազիզի հետ: Ընդգծվում է, որ Օբաման Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք է ժամանել 30 հոգանոց պատվիրակությամբ, որում ընդգրկված են նաև ամերիկացի պաշտոնյաներ:

Օբաման կրճատել է իր եռօրյա այցը Հնդկաստան, որպեսզի ուղևորվի Սաուդյան Արաբիա, ուր և հունվարի 23-ին 91 տարեկան հասակում իր մահկանացուն է կնքել թագավոր Աբդուլլահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս