Բաժիններ՝

Ուկրաինայի խորհրդարանը Ռուսաստանը ճանաչել է որպես ագրեսոր պետություն

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան որոշում է ընդունել Ռուսաստանի Դաշնությունն ագրեսոր պետություն ճանաչելու մասին: Հայտարարությանն աջակցել է 271 պատգամավոր:

Իր որոշման մեջ Գերագույն ռադան օտար երկրների խորհրդարաններին ու միջազգային կառույցներին կոչ է արել Ռուսաստանը ճանաչել որպես ագրեսոր երկիր, խստացնել ճնշումը նրա վրա և ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություններ:

Հայտարարությունում ընդգծվում է, որ Ռուսաստանն աջակցում է ահաբեկչությանը և արգելափակում է ՄԱԿ ԱԽ-ի գործունեությունը, որով և սպառնալիքի տակ է դնում միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս