Բաժիններ՝

Բաքվում Թուրքիայի դեսպանը զինծառայողների զոհվելու կապակցությամբ ցավակցել է ադրբեջանական կողմին

Oxu.Az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունն իր ցավակցությունն է հայտնել ադրբեջանական կողմին՝ կապված շփման գծում կրած կորուստների հետ: Ջոշքունն այդ մասին գրել է Twitter-ի ի իր միկրոբլոգում. «Ցավակցում եմ շեհիթ (նահատակ) դարձած զինվորների ընտանիքներին»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարություն էր տարածել, որում նշել էր 3 զինծառայողի զոհվելու և մի քանի զինծառայողի վիրավորվելու մասին: Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը ներկայացրել էր նաև թուրքական Anadolu լրատվական գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031