Բաժիններ՝

Քրդերն իրենց վերահսկողության տակ են առել Քոբանի քաղաքը

Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ քրդական ինքնապաշտպանական ուժերը Սիրիայում իրենց վերջնական վերահսկողության տակ են առել Թուրքիայի սահմանից ոչ հեռու գտնվող Քոբանի (Այն ալ Արաբ) քաղաքը: Քրդերին երեկ հաջողվել է «Իսլամական պետության» զինյալներից մաքրել Քոբանին, որի համար մարտերը տևել են մի քանի ամիս:

Այս մասին հայտնել է Լոնդոնում բազավորված Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհուրդը (SOHR): Քոբանիի համար մարտերում ամերիկյան օդուժն աջակցել է քրդերին: Ավելի վաղ Պենտագոնը հրաժարվել էր իսլամականների դեմ ցամաքային գործողություն ձեռնարկելուց:

Պենտագոնի մամլո քարտուղար, գնդապետ Սթիվ Ուորենը հայտարարել է, որ պատրաստ չէ ասել, թե Քոբանիի համար ճակատամարտը շահած է, և որ այնտեղ շարունակվում են մարտերը, սակայն դրա հետ մեկտեղ կան դրական նախանշաններ:

Ուորենի խոսքերով՝ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները հունվարի 25-ին 17 ավիահարված են հասցրել Քոբանիի մոտ իսլամականների դիրքերին, իսկ հունվարի 23-ի դրությամբ Քոբանի քաղաքի 70 տոկոսը վերահսկում էին քրդերը: «Իսլամական ապետության» զինյալների Քոբանի ներխուժել են 2014 թվականի հոկտեմբերի սկզբին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս