Բաժիններ՝

Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև գոյություն չունի հակամարտություն. Պեսկով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը շնորհակալություն է հայտնել Իսրայելին՝ Դոնբասի հակամարտության կարգավորմանն աջակցելու պատրաստակամության համար, սակայն դրա հետ մեկտեղ ընդգծել է, որ Ռուսաստանը չի հանդիսանում Ուկրաինական հակամարտության կողմ.

«Անկասկած է, որ մենք մեծապես շնորհակալ ենք մեր իսրայելցի գործընկերներին՝ հավասարակշիռ դիրքորոշման ու հակամարտության կարգավորմանն աջակցելու պատրաստակամության համար, սակայն տվյալ դեպքում անկարելի է միջնորդ հանդիսանալ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև, որովհետև Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև գոյություն չունի հակամարտություն: Ռուսաստանը չի հանդիսանում այդ հակամարտության կողմ»:

Սրանից առաջ հաղորդվել էր, թե Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել էր, որ Իսրայելը պատրաստ է միջնորդերի դերում հանդես գալ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև՝ երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031