Պետք է գետինը մտնենք. թուրք սյունակագիրը՝ Էրդողանի ապրիլքսանչորսյան հրավերի մասին
Թուրքական Radikal թերթում հունվարի 23-ին հրապարակվել է «Նոր Թուրքիայի» վերաբերյալ «Հայերից ներողություն ենք խնդրում» կամպանիայի հիմնադիրներից, սյունակագիր Բասքըն Օրանի հոդվածը, որում անդրադարձ է կատարված նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից ապրիլի 24-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Թուրքիա հրավիրելուն՝ կապված Դարդանելի ճակատամարտի 100-ամյակի հետ.
«Թուրքիայի հպարտության մեծ աղբյուր հանդիսացող Չանաքքալեի (Դարդանել) պաշտպանությունը նշվում է ամեն տարվա մարտի 18-ին: Սակայն այս տարի մեր նախագահն այն նշելու է ապրիլի 24-ին՝ «Իթթիհաթ վե Թերաքքիի» («Միություն ու առաջադիմություն») կողմից իրականացված սարսափելի սպանդի խորհրդանշական օրը:
Նախագահը Դարդանել է գնալու Թուրքիայի արտաքին քաղաքականության «հիմնական խոչընդոտ» Իլհամ Ալիևի հետ միասին: Դրա հետ կապված՝ հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսկը The Independent-ում գրել է հետևյալը. «Սպանված 1.5 միլիոն հայերի ուրվականները շրջելու են նրանց կողքին»:
Պետք է գետինը մտնենք: Լավ, այդ մարդկանց տանջանքները չնկատելու ենք տալիս, եկե՛ք գոնե չծաղրենք: Նախագահ Էրդողանը նախորդ տարի ցավակցություն հայտնեց 20-րդ դարի սկզբներին զոհվածների թոռներին, իսկ այժմ նա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ապրիլի 24-ին հրավիրում է Դարդանել: Հիմա ի՞նչ ասես դրան: Ի՞նչ ամոթալի է դա»: