Բաժիններ՝

Թեհրանում տեղի է ունեցել Ալի Լարիջանիի ու Դավիթ Ուսուպաշվիլու հանդիպումը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլու գլխավորած պատվիրակությունը երեկ պաշտոնական այցով մեկնել է Թեհրան: Ուսուպաշվիլին արդեն իսկ հանդիպել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվել են առևտրային-տնտեսական ու էներգետիկ ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության հարցերը, ինչպես նաև օտարազգիների համար վրացական վիզա ստանալու նորացված ընթացակարգը:

Ուսուպաշվիլին Իրան այցելելու հրավերի համար շնորհակալություն է հայտնել Լարիջանիին և հույս է հայտնել, որ կընդլայնվի երկու երկրների միջև համագործակցությունն առևտրային ոլորտում. «Այսօր մենք՝ որպես գործընկերներ, անհրաժեշտ ենք միմյանց»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս