Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին Ուկրաինայի միանալը միայն սկիզբն է. Պորոշենկո
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին Ուկրաինայի միանալը միայն սկիզբն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն. «Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին Ուկրաինայի միանալը միայն սկիզբն է:
Մենք հետագա քայլերը մշակում ենք միջազգային հանրության հետ: Մարիուպոլի, Դոնեցկի, Վոլնովախի ահաբեկչությունները կասկածի տեղ չեն թողնում, որ Ռուսաստանին զսպելու համար ընդունված միջոցները դեռ չեն հանգեցրել ագրեսիայի ակնկալելի դադարեցմանը: Դա պահանջում է գործողությունների խստացում»: