Բաժիններ՝

Սմարթֆոնների նոր հավելվածը կկանխատեսի ավիաաղետի հնարավորությունը

Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ` լոնդոնյան Vanilla Pixel ընկերությունը մշակել է հավելված, որը կանխատեսում է ավիաաղետի հնարավորությունը:

Խոսքը գնում է Am I Going Down? հավելվածի մասին, որը վերլուծության է ենթարկում թռիչքների իրական վիճակագրությունը, որպեսզի կանխատեսի այն ինքնաթիռի կործանման հնարավորությունը, որով թռչում է օգտատերը:

Երթուղու մասին տվյալների աղբյուր են ծառայում Ավիաաղետների հաշվառման ժնևյան բյուրոն, ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդն ու ՄԱԿ-ի քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը:

Հավելվածը մշակել է Նիկ Ջոնսը, որի խոսքերով` Am I Going Down?-ը ստեղծվել է հատուկ նրանց համար, ովքեր վախենում են թռիչքներից: Նա ընդգծել է, որ ներկայացնելով հավելվածը` ցանկացել է ցույց տալ, թե որքան փոքր է ավիաաղետների առաջացման ռիսկը:

Ջոնսն ընդգծել է, որ եթե ուղևերն ամեն օր թռչի հետագա 11.000 տարիների ընթացքում, ապա միևնույն է` շատ փոքր է նրա հավանականությունը, որ օրերից մի օր նա կբախվի ավիաաղետի: Ներկա դրությամբ օգտատերերը հավելվածի օգնությամբ գնահատել են 10 միլիոն երթուղու անվտանգությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս