Բաժիններ՝

Վաղը տեղի կունենա ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի արտակարգ նիստ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի արտակարգ նիստը տեղի է ունենալու վաղը: Այն կապված է Մարիուպոլի վերջին իրադարձությունների հետ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ին կից Ուկրաինայի առաքելության ղեկավարի տեղակալ Եգոր Բոժոկը:

Նրա խոսքերով` նիստում քննարկվելու են Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակն ու հետագա գործողությունների հարցը: Նա ընդգծել է, որ Ուկրաինայի ու ԱՄՆ-ի միջև ընթանում է իրադարձությունների զարգացման մասին տեղեկատվության փոխանակում:

Դոնբասում իրավիճակի սրման հետ կապված` ուկրաինական կողմը հանդես է եկել ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի արտակարգ նիստ գումարելու նախաձեռնությամբ: Երեկ ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ը` հանձինս գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի ու պետքարտուղար Ջոն Քերիի, Ռուսաստանից պահանջել են դադարեցնել Ուկրաինայի անջատողականներին աջակցելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս