
Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորել է 4009 ադրբեջանցի. Turan

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` 2014 թվականի դեկտեմբերի 10-ի տվյալներով` Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորել է 4009 ադրբեջանցի իսկ 1428 մարդ էլ ազատվել է գերությունից: Այս մասին նշված է Գերիների, անհետ կորածների ու պատանդների հարցերով պետական հանձնաժողովի տարածած հաղորդագրությունում:
2014-ի արդյունքներով հանձնաժողովի նիստն անցկացվել է երեկ, որում հանձնաժողովի նախագահ Ֆրիուդին Սադիխովը հայտարարել է, որ իրենց տվյալներով 31 մարդ, որոնք համարվում են անհետ կորած, ներկայումս «գտնվում են հայկական կողմի» մոտ:
Հիշեցնենք, որ կարծիքներ կան (քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյան), թե Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ժամանակ ադրբեջանցի զինծառայողների համար ի հայտ եկան մի շարք «եղբայրական գերեզմանոցներ» (զանգվածային գերեզմանոցներ)։
Սակայն սպանված ադրբեջանցի զինծառայողների զգալի մասը հուղարկավորվել է ստեղծված «եղբայրական գերեզմանոցներում», որով նրանք հայտնվել են անհետ կորածների ցանկում, ինչն արվել է ադրբեջանական կողմի կրած խոշոր կորուստները թաքցնելու նպատակով։