Սթոլթենբերգը Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայի անջատողականներին աջակցելը
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Բրյուսելում հերթական անգամ Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայի արևելքում գործող անջատողականներին աջակցելը և երկրում տիրող իրավիճակն ապակայունացնելը.
«Ես Ռուսաստանին կոչ եմ անում դադարեցնել անջատողականներին ռազմական, քաղաքական ու ֆինանսական պլանում աջակցելը, դադարեցնել Ուկրաինան ապակայունացնելն ու հարգել սեփական միջազգային պարտավորությունները»:
Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանն աջակցում է Մարիուպոլի շրջանում անջատողականների ձեռնարկած հարձակմանը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 20 քաղաքացիական անձինք և կան բազմաթիվ վիրավորներ.
«Արդեն մի քանի ամիս է, ինչ մենք տեսնում ենք Ուկրաինայի արևելքում ռուս զինվորականների, ինչպես նաև զգալի քանակության ծանր սպառազինության առկայություն, ինչպիսիք են տանկերը, հրետանին ու ՀՕՊ-ի ժամանակակից համակարգերը»: