
Թուրքիան կորցրել է ԵՄ-ին անդամակցելու հարցի հանդեպ հետաքրքրությունը. Էրդողան

Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության խնդրին. «Թուրքիան կորցրել է ԵՄ-ի անդամ դառնալու հարցում հետաքրքրությունը.
Եթե ԵՄ-ը համաձայնվի ընդունել Թուրքիային, ապա նա կդառնա նրա անդամ: Սակայն եթե դուք նախկինի նման Թուրքիային տեսնում եք որպես ձեր (ԵՄ-ի) դռները թակողի, ապա դա այդպես չէ: Թուրքիան մտադիր չէ աղաչել (ԵՄ-ին անդամակցելու համար):
Եթե մեզ չեն ընդունեն, մենք կընտրենք մեր սեփական ուղին: Թուրքիան ներկայումս փորձում է ԵՄ-ին: Երկրում փորձում են հասկանալ, թե արդյոք ԵՄ-ը հանդիսանո՞ւմ է ժողովրդավարական համակարգ, թե՞ քրիստոնեական խմբակ»: