Ճապոնիան դիտարկում է պատանդին ահաբեկչով փոխանակելու հնարավորությունը
Ճապոնական NHK հեռուստաալիքի փոխանցմամբ` Ճապոնիայի իշխանությունները չեն բացառում «Իսլամական պետության» մոտ պատանդ պահվող երկու ճապոնացիներից մեկին հորդանանյան բանտում ազատազրկված ահաբեկչի հետ փոխանակելու հնարավորությունը:
Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն. «Մեզ համար առաջնահերթ արժեքը մարդկային կյանքն է, և մենք տվյալ հարցի շուրջ սերտ համագործակցության մեջ ենք Հորդանանի հետ»: Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են, որ հիմքեր չունեն` հերքելու համար, որ մյուս պատանդը զոհվել է:
Աբեն հայտարարել է, որ մեծ հավանականություն կա, որ ահաբեկիչների ներկայացրած տեսանյութը կեղծ է: Անցած գիշեր ահաբեկիչները հրապարակել են երկրորդ տեսանյութը, որում ողջ մնացած պատանդ Կենձի Ֆոտոն ձեռքում պահել է սպանված գործընկերոջ լուսանկարը:
Դրանում Գոտոն Յուկավայի սպանության համար մեղադրում է Սինձո Աբեին և իր ընտանիքին խնդրում է կառավարությանը չթողնել նույնպիսի սխալ գործել իր պարագայում: Զինյալները ճապոնացի երկու պատանդների համար Ճապոնիայի կառավարությունից պահանջել էին 200 միլիոն դոլարի փրկագին: