
ՄԱԿ ԱԽ-ը դատապարտել է Դոնեցկում հասարակական տրանսպորտի կանգառ հրետակոծելը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ ԱԽ-ը դատապարտել է Դոնեցկում հասարակական տրանսպորտի կանգառի հրետակոծումը և պահանջում է օբյեկտիվ հետաքննություն անցկացնել տեղի ունեցածի համար: Հայտարարությունն ընդունվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ.
«ՄԱԿ ԱԽ-ի անդամներն ամենայն վճռականությամբ դատապարտել են հունվարի 22-ին Դոնեցկում հասարակական տրանսպորտի կանգառ հրետակոծելը, ինչի հետևանքով սպանվել է 15 և վիրավորվել է ավելի քան 20 քաղաքացիական անձ, այդ թվում նաև կանայք ու երեխաներ:
ՄԱԿ ԱԽ- անդամներն ընդգծել են օբյեկտիվ հետաքննություն անցկացնելու անհրաժեշտությունը և մեղավորներին արդարադատության հանձնելը: ՄԱԿ ԱԽ-ի անդամները նաև ցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ կազդուրում են մաղթել տուժածներին»: