Բաժիններ՝

Տուրչինովի զրահապատ ավտոմեքենան Դոնեցկի օդանավակայանի մոտ ընկել է կրակահերթի տակ. աղբյուր

Украинская правда-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը Դոնեցկի օդանավակայան տանող ճանապարհին երեկ ընկել է կրակի տակ:

Այս մասին լրատվամիջոցին հայտնել են Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդում նրա աղբյուրները: Նրանց հաղորդմամբ՝ զրահատրանսպորտը, որով օդանավակայան է մեկնել Տուրչինովը, Օպիտնոե բնակավայի շրջանում ընկել է կրակի տակ.

«Կրակահերթից վնասվել է անիվը, և ստիպված են եղել այն փոխել կրակահերթի ներքո: Տուրչինովը չի տուժել»:

Սրանից առաջ էլ հաղորդվել էր, որ Դոնեցկի օդանավակայանի համար մարտերում վիրավորվել է «Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս